Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է այսօրվա դժբախտ լուրի` Տիտո Վիլանովայի մահվան մասին և ասել որ երբեք չի մոռանա իր նախկին մարզչին:
Կատալոնական «Բարսելոնան» հերթական պարտությունն է կրում: Այս անգամ մրցակիցը ոչ այնքան ուժեղ «Գրանադան» էր: Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում պարտությունը կարելի էր ընդունել որպես պարտություն, իսկ այսօրվա հանդիպումը` խայտառակություն:
Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում պարտվելուց հետո հայացքը թեքել է ներքին առաջնության վրա: Արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, ում անունն անընդատ շոշափվում է որպես թիմից հեռացող մասնագետ, ցանկանում է հաջողության հասնել գոնե Իսպանիայի առաջնության և Գավաթի խաղերում:
Առաջին հանդիպման արդյունքը այս զույգերի դիմակայությունում ոչինչ չի փոխել: Չնայած Բարսելոնայում գրանցված ոչ-ոքի արդյունքին, կատալոնական ակումբը, ով այսպիսի հանդիպումների մեծ փորձ ունի, համարվում է հանդիպման ֆավորիտը: