«Բարսելոնան» «Կամպ Նոուում» տարածք է հատկացրել թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հիշատակը վառ պահելու համար:
Երկրպագուները կարող են գնալ այնտեղ և հարգանքի տուրք մատուցել Վիլանովային: Առաջին ծաղիկները կդնեն թիմի ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի նախկին մարզիչ Տիտո Վիլանովան մահացել է 45 տարեկան հասակում: Մասնագետը երկար ժամանակ էր ինչ պայքարում էր թքագեղձի քաղցկեղի դեմ:
ArmFootball.com / Գևորգ Մարտիրոսյան
|