Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մտադիր է հանդիպել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
«Բարսելոնայի» նախագահը ցանկանում է հասնել նրան, որ ՖԻՖԱ-ն չեղյալ հայտարարի տրանսֆերային արգելքը, որը դրված է թիմի վրա: Նա հեռախոսազանգով կապվել է Բլատերի հետ և հանդիպում է խնդրել, որը կարող է կայանալ առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ղերկավարությունը մեկ տարով զրկվել է տրանսֆերներ կատարելու հնարավորությունից, քանի որ, ըստ մեղադրող կողմի, խախտումներ են կատարել մինչև 18 տարեկան ֆուտբոլիստներին գրանցելու գործընթացում։
«Բարսելոնան» արդեն հայտարարել է ՖԻՖԱ-ի որոշումը բողոքարկելու մտադրության մասին:
|