Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները աջակցել են ակումբի ղեկավարության որոշմանը, ըստ որի, վերակառուցվելու է «Կամպ Նոու» մարզադաշտը:
Հիշեքնեն, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել էր քվեարկություն անցկացնել ակումբի անդամների շրջանում՝ որոշելու, կամ վերանորոգման աշխատանքներ սկսել հարազատ մարզադաշտում, կամ կառուցել նորը:
Ներկայիս մարզադաշտը վերակառուցելուն կողմ են քվեարկել հարցմանը մասնակցածների 72 տոկոսը (27.161 մարդ), դեմ՝ 25 տոկոսը (9598 մարդ), իսկ 751 անդամ ձեռնպահ են մնացել:
«Կամպ Նոու» մարզադաշտը վերակառուցման աշխատանքները պետք է սկսվեն 2017թ.-ի մայիսին եւ ավարտվեն 2021թ.-ին:
Աղբյուրը` FCBarcelona.com
|