Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում իրար հետ մրցեցին «Վիլյառեալը» և «Բարսելոնան»:
Հանդիպումն ավարտվեց արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոյի սաների կամային հաղթանակով:
Առաջին խաղակեսում առաջին, իսկ երկրորդ խաղակեսի սկբնամասում երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո կատալոնական ֆուտբոլիստները կարողացան ճնշում գործադրել և ստիպել մրցակցին երկու անգամ գրավել սեփական դարպասը:
Երկու անգամ աչքի ընկավ բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը, ում գործողություններից հետո «Վիլյառեալի» ֆուտբոլիստները գնդակըն ուղարկեցին սեփական դարպասը:
Հաղթական գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Այսպիսով, կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս կարողացավ խուսափել պարտությունից:
Հավելենք, որ հանդիպումից առաջ ֆուտբոլիստները, ակումբների ղեկավարները և թիմերի երկրպագուները հարգեցին վաղամեռիկ Տիտո Վիլանովայի հիշատակը:
«Վիլյառեալ» - «Բարսելոնա» 2-3
Գոլերը` Կանի 45' (1-0), Տրիգերոս 55' (2-0), Գ. Պաուլիստա 65' (2-1), Մ. Մուսաչիո 78' (2-2), Լ. Մեսսի 83' (2-3)
|