Իսպանիայի ազգային հավաքականը
Կոնֆեդերացիաների գավաթին նախապատրաստվելու ընթացքում հասցրել է ընկերական
հանդիպում անցկացնել ոչ այնքան ուժեղ Հայիթի ազգային հավաքականի հետ:
Ինչպես հաղորդում է կատալոնական
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Լա լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ
թիմը ընկերական հանդիպում կանցկացնի լեհական «Լեխիայի» հետ, որտեղ հանդես է
գալիս Հայաստանի ազգային հավաքականի ձախ պաշտպան Լևոն Հայրապետյանը:
Իսպանիայի 2012/13 առաջնությունում խփած 46 գոլերի շնորհիվ Ոսկե խաղակոշիկը և Պիչիչի մրցանակները նվաճեց կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին: