Մեսսին նվաճեց Ոսկե խաղակոշիկը և Պիչիչի մրցանակները
Իսպանիայի 2012/13 առաջնությունում խփած 46
գոլերի շնորհիվ Ոսկե խաղակոշիկը և Պիչիչի մրցանակները նվաճեց կատալոնական
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին:
92 միավորով
առաջին հորիզոնականը գլխավորած Մեսսին շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին,
ով վաստակել էր 68 միավոր, և Կավանիին: Վերջինս իր ակտիվում գրանցել էր 58
միավոր:
Նշենք, որ Մեսսին դարձավ միակ ֆուտբոլիստը պատմության մեջ, ով 3 անգամ արժանացել է Ոսկե խաղակոշիկ մրցանակին: