Վերջին 5 տարիներին «Բարսան» Մեսսիին օգնելու համար ծախսել է 205 մլն եվրո: Սկիզբից թիմ հրավիրեցին Թիերի Անրիին, ով հենց իր առաջին մրցաշրջանում դարձավ «Բարսայի» լավագույն ռմբարկուն: Այնուհետև եկավ Զլատան Իբրահիմովիչը, ում Մեսսին ընդհանրապես չսիրեց և Զլատանը հեռացավ: Իբրայի հետ հեռացավ նաև Անրին, ով հիանալի մրցաշրջաններ անցկացրեց թիմում, միայն վերջին մրցաշրջանում՝ տարիքը արդեն իրենը ասում էր: Զլատանի հեռանալուց հետո «Բարսան» գնեց Դավիդ Վիլյային, ով ընդհանուր առմամբ այնքան էլ վատ մրցաշրջան չանցկացրեց, իսկ իր 2-րդ մրցաշրջանում ծանր վնասվածք ստացավ և դուրս մնաց պայքարից: Նոր սկսված մրցաշրջանում էլ նա չկար, իսկ երբ սկսեց կրկին խաղալ` Մեսսիի հետ խնդիրներ ունեցավ և ահա Վիլյան ևս հեռանում է: 2 տարի առաջ թիմ եկավ Ալեքսիս Սանչեսը, ով չի կարողանում այն խաղը ցույց տալ, ինչ ցույց էր տալիս «Ուդինեզե»-ում: Երևի նա էլ այս ամառ հեռանա: Ինչպես գիտենք «Բարսա» տեղափոխվեց բրազիլացի Նեյմարը, ով իսկական տաղանդ է: Մի գուցե նա էլ խնդիրներ ունենա Մեսսիի հետ և նա էլ հեռանա թիմից:
Այս բոլոր խաղացողներին «Բարսան» գնել էր, որպեսզի թեթևացնի Մեսսիի աշխատանքը, սակայն Մեսսին բոլորին չէ որ ցանկանում է տեսնել իր թիմում: Ցանկանում եմ նշել նաև Ռոնալդինյոյին և Էտո՛Օ-ին, երևի նրանք էլ զոհ դարձան Մեսսիին:
|