Ժոան Գամպերի գավաթի խաղարկության շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» այս մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ «Նոու Կամպում» հանդիպում անցկացրեց: Մրցակիցը մեքսիկական «Լեոնն» էր: Մրցակցին թերագնահատել չի կարելի, բայց դժվար է չասել, որ մրցակիցն իրոք թույլ էր: Լուիս Էնրիկեն խաղադաշտ դուրս բերեց կիսամարտական կազմ, որի մասին էլ կխոսենք: