Կատալոնական «Բարսելոնան» Ժոան Գամփերի գավաթի շրջանակներում ընկերական հանդիպում անցկացրեց մեքսիկական «Լեոնի» հետ: Հանդիպումն ավարտվեց 6-0 հաշվով:
Նշենք, որ պաշտոնական հանդիպումներին մասնակցության իրավունք չունեցող Լուիս Սուարեսը հայտավորված է այս հանդիպմանը և խաղադաշտ մտավ 76-րդ րոպեին՝ փոխարինելով Ռաֆինյային:
ԺՈԱՆ ԳԱՄՓԵՐԻ ԳԱՎԱԹԻ ՄԱՍԻՆ
1966 թվականից կատալոնական «Բարսելոնան» որևէ ակումբի հետ խաղարկում է «Գամպերի Գավաթը»՝ ի պատիվ ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի:
«Բարսելոնա» մեկնարկային կազմը. Կլաուդիո Բրավո, Դանի Ալվես, Ժերեմի Մաթյո, Խորդի Ալբա, Խավիեր Մասկերանո, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինիեստա, Իվան Ռակիտիչ, Ռաֆինյա, Լիոնել Մեսսի, Նեյմար:
Պահեստայիններ. Մասիպ, Մոնտոյա, Պիկե, Բարտրա, Սոնգ, Չավի, Սերժի Ռոբերտո, Լուիս Սուարես, Գրիմալդո, Սմապեր, Մունիր:
Հավելենք, որ մեքսիկական չեմպիոնի կազմում հայտավորված էր կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը, ով այս ամռանը տեղափոխվել է իտալական «Վերոնա»:
Նա ներկայիս ակումբի ղեկավարությունից թույլտվություն է ստացել՝ մասնակցելու իր երկու նախկին ակումբների հանդիպմանը: Մարկեսը խաղադաշտը լքեց 52-րդ րոպեին:
«Բարսելոնա» - «Լեոն»՝ 6:0
Գոլերը՝ Մեսսի 3՛, Նեյմար 12՛, 44՛, Մունի էլ Հադադի 55՛, 78՛, Սանդրո Ռամիրես 90՛
|