Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրի շրջանակներում հյուրընկալվել էր «Վիլյառեալին»: «Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիները, մեղմ ասած, չգոհացրին իրենց խաղով:
Թիմում նկատցում էր ցանկության բացակայություն, անվստահ ու անհասկանալի խաղ: Այնուամենայնիվ, «Վիլյառեալի» դեմ խաղալն այնքան էլ հեշտ չէ, իսկ Սանդրոյի գոլը հաղթանակ է պարգևել թիմին: Անցնենք գնահատականներին.
Կլաուդիո Բրավո - Չիլիացի դարպասապահն այս խաղում որևէ լուրջ սեյվով աչքի չընկավ: Անհրաժեշտ պահին նրան օգնում էր դարպասաձողը, կամ էլ մրցակցի կատարած հարվածի շեղ լինելը: Բրավոն ստանում է 6,5 գնահատականը:
Ժորդի Ալբա - Իսպանացի եզրայինն ամենաարագն ու ամենակայունն է շարունակում մնալ թիմում: Ձախ եզրում իր պարտականությունները բավարար կատարեց Ալբան: Նա ստանում է 7,5 գնահատականը:
Ժերեմի Մաթյո - Մեր նորեկն արդեն երկրորդ հանդիպումն է անցկացնում մեկնարկային կազմում: Այս խաղում նա մի քանի դրվագում անվստահ ու սխալ գործեց, որոնցից մեկում նույնիսկ կարող էր գոլ գրանցվել: Մաթյո՝ 6,5:
Ժերար Պիկե - Մեր բարձրահասակ ու գրավիչ արտաքինով պաշտպանը վերադարձավ խաղադաշտ: «Վիլյառեալի» դեմ խաղում Պիկեն իրեն արդեն վստահ էր զգում: Կենտրոնական պաշտպաններից մյուսը ստանում է 7 գնահատականը:
Դանի Ալվեսը այսօր արեց ամեն ինչ: Փոխանցեց, հարվածեց, սխալվեց, խախտեց, դեղին քարտ ստացավ, վնասվածք նույնպես... Իսկ այս ամենի թվաբանական միջինը կազմում է 7:
Ռակիտիչ, Բուսկետս, Մեսսի - Թերևս, հենց նրանք էին ամենաշատը փորձում աշխատել խաղադաշտում: Այսօր Ռակիտիչին հիանալի փոխանցումով աչքի ընկնել չհաջողվեց, իսկ Մեսսիին գոլ խփել չհաջողվեց: Բուսին էլ շարունակում է կայուն խաղ ցուցադրել: Նրանք բոլորը ստանում են 8 գնահատականը:
Ռաֆինյա, Պեդրո - Մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել նրանց խաղը. փորձեցին, փորձեցին, ոչինչ չստացվեց....: Զույգը ստանում է 7 գնահատականը:
Մունիր, Չավի, Նեյմար, Սանդրո - Առաջինը անիմաստ ֆուտբոլ ցուցադրեց և ապացուցեց, որ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ համարվել չի կարող, իսկ մյուսները շատ կարճ ժամանակ անցկացրին խաղադաշտում: 6,5 միավոր՝ բոլորի համար:
Ամեն դեպքում, թիմը հաղթեց և երեք միավոր վաստակեց: Սակայն չի կարելի չխոսել այն փաստի մասին, որ ֆուտբոլիստների մոտ գրեթե ոչինչ ամբողջությամբ չէր ստացվում և հաղթանակը ծանրագույն կերպով տրվեց: Այս ամենի պատճառը ֆուտբոլիստների մեջ ցանկության բացակայությունն է...
Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com
|