Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Վեսթ Հեմ», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Սոնգը վարձավճարով հանդես կգա Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմում:
- Սա շատ կարևոր իրադարձություն էր ինձ համար: Վերադառնալ Լոնդոն, հանդես գալ «Վեսթ Հեմի» կազմում, որը մտադիր է մարզադաշտ կառուցել և մեծագույն ակումբ դառնալ:
Ուրախ եմ, որ այս թիմի մասնիկն եմ լինելու: Միշտ ասել եմ, որ մտադրություն ունեմ վերադառնալ Անգլիա: Սա հեշտ որոշում չէր ինձ համար:
Երբ առաջարկներ ես ստանում այն ակումբներից, որոնք այս մրցաշրջանում հանդես են գալու Չեմպիոնների լիգայում, դժվար ես որոշում կայացնում: Անգլիան ինձ շատ բան է տվել,- հայտարարել է Սոնգը:
Հավելենք, որ Սոնգը «Բարսելոնայում» երկու մրցաշրջան անցկացնելուց առաջ հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում»:
|