Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում, երեկ կայացած խաղերում առաջնության ֆավորիտները հաղթանակ տոնեցին:
«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում «Ատլետիկո»-ն հյուրընկալեց «Էիբար»-ին: Խաղասկզբից րոպեներ անց տանտերերը հաշվի մեջ առաջ անցան՝ հաջողության հասավ Միրանդան 11-րդ րոպեին:Րոպեներ անց, երկրորդ հարկում իր ցուցադրած հիանալի խաղով 25-րդ րոպեին Մանջուկիչը ևս մեկ գնդակ պարգևեց երկրպագուներին: 35-րդ րոպեին «Էիբար»-ը կրճատեց հաշվի տարբերությունը: Այս անգամ իր գեղեցիկ հարվածով հաջողության հասավ «Էիբար»-ի ձախ պաշտպան՝ Աբրահամ Մինիերոն: Խաղը ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
«Սան Մամես» մարզադաշտում «Աթլ. Բիլբաո»-ի երկրպագուները հիանալի խաղի ականատես եղան իրենց թիմի կատարմամբ:Բասկերը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Լևանտե»-ի դարպասը:Աչքի ընկան Ադուրիզը 32-րդ, Իտուրասպեն 51-րդ և Մունիայինը 76-րդ րոպեին:
Խաղը ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Երեկ կայացած մյուս երկու խաղերում արձանագրվեց հետևյալը՝
«Էսպանյոլ» 1:2 «Սևիլյա»
«Կորդոբա» 1:1 «Սելտա»
|