«Սան-Պաուլուի» աջ պաշտպան Դուգլաս Պերեյրան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Sport.es-ը հայտնում է, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն մեկնել են Սան-Պաուլու, որտեղ էլ կքննարկվեն պայմանագրի վերջին մանրամասները:
Պարբերականը նշում է, որ 24-ամյա բրազիլացու հետ կապտանռնագույնները կկնքեն 5 տարվա պայմանագիր և նրա համար կվճարեն 6 միլիոն եվրո: Առաջիկա մրցաշրջանը Դուգլասը կանցկացնի իր հարազատ թիմում՝ վարձավճարի հիմունքներով:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է սահմանել «Բարսելոնայի» վրա, որի պատճառով առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում թիմը չի կարողանա տրանսֆեր իրականացնել:
ArmBarca.com
|