18-ամյա ֆուտբոլիստը նշեց իր պաշտոնական նորամուտը առաջին թիմի կազմում։ Խաղից հետո նա ասել է, որ այսպիսի նորամուտը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։
Մունիրին մեկնարկային կազմում հայտավորելը Լուիս Էնրիկեի մտահաղացումն էր, ինչը մեծ դեր ունեցավ թիմի հաղթանակում։ Երիտասարդը ուղղակի հիանալի խաղ անցկացրեց։ Նա մի քանի անգամ աչքի ընկավ հիանալի հարվածներով, բայց գոլի հեղինակ դարձավ մեկ անգամ։ 22-րդ րոպեին նրա կատարած հարվածից հետո գնդակը դիպչեց դարպասաձողին և առաջին խաղակեսում ցույց տվեց իր մեծագույն վարպետությունը։
Երկրորդ խաղակեսը նա ավելի լավ սկսեց։ Ռակիտիչից փոխանցում ստանալով մեկ հպումով նա գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը և հաշիվը դարձավ 2-0։ Երիտասարդը ցույց տվեց իր հիանալի ունակուցյունները։ Նա փոխարինվեց 66-րդ րոպեին։
Ես աշխատելու եմ, որպեսզի հասնեմ ավելիին
Խաղից հետո, Մունիրը ասել է, «Ես շատ հպարտ եմ, որ կարողացա գոլ խփել Կամպ Նոու մարզադաշտում, խաղալով Մեսսիի և այլ հայտնի ֆուտբոլային աստղերի հետ մեկ թիմում։ Ես շատ ուրախ եմ։ Իմ երազանքն էր խաղալ այս ֆուտբոլիստների հետ մեկ խաղադաշտում և այն իրականացավ։ Լուիս Էնրիկեն ինձ ասել է, որ շարժվեմ առաջ նույն տեմպերով և ես դա կանեմ ավելի ուժեղացնելու համար իմ խաղը։ Նա միշտ ասում է, որ պետք է շատ աշխատել լավ ցուցանիշների հասնելու համար։ Նա հիանալի մարզիչ է»։
Մինչմրցաշրջանի լավագույն ռմբարկու
Մունիրը իր տաղանդը մեզ ցույց էր տվել դեռ մինչմրցաշրջանային հանդիպումների ժամանակ, դառնալով Գամփերի գավաթի լավագույն ռմբարկուն։ Նա երկուական գոլ հեղինակեց «Հելսինկիի» և «Լեոնի» դեմ խաղերում։
Էդգար Առաքելյան, ArmBarca.com
Աղբյուրը՝ FCBarcelona.com
|