Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է թիմի՝ 2014/15 մրցրջանին պատրաստվածության մասին.
-Մենք անցկացրել ենք հիանալի մարզումային շաբաթ: Թիմը պատրաստ է Իսպանիայի առաջնության առաջին խաղին, չնայած՝ այն սովորական չի լինելու:
Ինչ վերաբերում է մեր թիմի երկու հարձակվողներին՝ Նեյմարին և Պեդրոյին, ապա նրանք կարող են դուրս գալ խաղադաշտ, սակայն վերջնական որոշումը դեռ կայացված չէ: Հնարավոր է, որ մենք ռիսկի չդիմենք և նրանց հանգստանալու հնարավորություն տանք,- Լուչոյի խոսքերը մեջբերում է barcastuff թվիթերյան էջը:
|