Կապտանռնագույնները պատրաստվում են մինչև այս տրանսֆերային պատուհանի փակվելը երկու խոշոր ձեռքբերում կատարել: Անդոնին Սուբիսարետայի և Լուիս Էնրիկեի գլխավոր թիրախներն են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսն ու «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն:
AS-ը հայտնում է, որ գերմանացու համար վճարելով 25, իսկ կոլումբացու համար 40 միլիոն եվրո, Կատալոնիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբը ֆուտբոլիստներին կթողնի իրենց ակումբներում վարձավճարով, իսկ հաջորդ ամռանը կվերադարձնի թիմ:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն չի ընդունել «Բարսելոնայի» բողոքարկումը՝ տրանսֆերային արգելքի վերաբերյալ, և առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում թիմը չի կարողանա տեղափոխություն կատարել: Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունը դիմել է Լոզանի Սպորտային Միջնորդ դատարան, սակայն արգելքը հանվելու շանսերը բավականին քիչ են:
ArmBarca.com
|