Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, պաշտոնապես կներկայացվի որպես կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, Լոզանի արբիտրաժային դատարանը հրապարակեց Լուիս Սուարեսի վերջնական վճիռը։
Սուարեսի չորսամսյա որակազրկումն ուժի մեջ է լինելու, սակայն որպես պատժի մեղմացում՝ վերջինս կարող է մարզվել իր նոր թիմի հետ:
|