Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Գիլ Մարինը հերքել է այն շշուկները, թե իբր թիմը համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ, հաղորդում է TVE-ն:
- Մենք երբեք չենք հետաքրքրվել Մարկո Ռոյսի ծառայություններով: Նա այն ֆուտբոլիստն է, ով այժմ պետք չէ մեր թիմին,- հայտարարել է Մարինը:
Հավելենք, որ ավելի վաղ հայտարարություն էր արվել, թե Մադրիդի «Ատլետիկոն» և Դորտմունդի «Բորուսսիան» համաձայնության են եկել Մարկո Ռոյսի տրանսֆերի վերաբերյալ:
|