Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Անդրե Տեր Շտեգենը բաց կթողնի Իսպանիայի 2014/15 մրցաշրջանի մեկնարկային հանդիպումները մեջքի վնասվածքի պատճառով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա գերմանացի դարպասապահն իր վնասվածքը ստացել էր օգոստոսի 11-ին անցկացրած մարզման ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա բաց կթողնի մի քանի օր, սակայն բուժզննման արդյունքը ցույց է տվել, որ Մարկը բաց կթողնի մոտ 3 շաբաթ:
Այսպիսով, սա հիանալի հնարավորություն կլինի Կլաուդիո Բրավոյին` «Բարսելոնայում» իրեն լավ դրսևորելու համար:
|