Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն առաջին մարզումն է անցկացրել կատալոնական «Բարսելոնայի» կազմում:
Սուարեսն ամռանն է անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա» ու որակազրկման պատճառով բաց կթողնի 4 ամիս:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն 27-ամյա հարձակվողին որակազրկել էր 2014-ի Աշխարհի առաջնության Իտալիայի հավաքականի հետ խաղում՝ Ջորջիո Կելինիի ուսը կծելու համար:
Հարձակվողն այդ որոշումը բողոքարկել էր Լոզանի արբիտրաժական դատարան, սակայն որոշումը մնացել էր ուժի մեջ:
|