Բելգիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տոմաս Վերմալենը բացատրել է, թե ինչու է ընտրել կատալոնական «Բարսելոնան», հաղորդում է Goal.com-ը:
- Որոշումս հեշտ եմ կայացրել: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Բոլորն էլ ցանկանում են խաղալ այստեղ: Ահա թե ինչու ես ընտրեցի այս ակումբը:
Սուարեսին գիտեմ «Այաքսում» հանդես գալու տարիներից: Նա լավ տղա է: Շփվելու փորձս դրական է եղել: Բոլորը գիտեն նրա հնարավորությունների մասին:
Այստեղ հրաշալի ֆուտբոլիստներ են խաղում, իրենց խաղին մոտ երկու տարի է, ինչ հետևում եմ: Այստեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուժեղ կամք ունի: Ուրախ եմ և ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ խաղալ «Բարսելոնայի» կազմում:
Աշխարհի 2014 թվականի առաջնությունից հետո չեմ մարզվել «Արսենալի» հետ, այդ իսկ պատճառով ինձ ժամանակ է պետք, որպեսզի վերադառնամ իմ հին մարզավիճակին:
Անգլիայում ես ուժեղ ֆուտբոլիստների դեմ խաղալու փորձ եմ ձեռք բերել: Ինձ համար այստեղ անակնկալներ չեն լինի,- հայտարարել է Վերմալենը:
![](http://media3.fcbarcelona.com/media/asset_publics/resources/000/114/490/size_640x360/2014-08-10_PRESENTACION_VERMAELEN_34.v1407682378.JPG)
![](http://d1.yimg.com/sr/img/1/0b8951ce-2bf3-36ad-9c24-f8a96b7a2460) ![](http://d1.yimg.com/sr/img/1/6b7e3dab-fb1e-3303-a499-b1db8629a6c4) ![](http://d4.yimg.com/sr/img/1/039acc3c-88a4-33e9-8bc0-9357d2b24b1e) ![](http://d3.yimg.com/sr/img/1/ce670ede-3921-3572-9601-4e3042dcb78c) ![](http://d4.yimg.com/sr/img/1/030edd1a-86c2-39d4-9702-7b28d4fba506) ![](http://d3.yimg.com/sr/img/1/abb68b0d-6668-3481-8a7b-c93d6b22450e) ![](http://d4.yimg.com/sr/img/1/99ef59b0-fe95-3042-a45f-5b51559f066e) ![](http://d4.yimg.com/sr/img/1/4116f134-fd91-3a9e-975d-a3e2f9f2a940) ![](http://d2.yimg.com/sr/img/1/b0a0b74c-e4fb-3053-ba01-538b76a16d6b) ![](http://d3.yimg.com/sr/img/1/fb738854-1ce8-3e08-b364-83d6153afb4e) ![](http://d2.yimg.com/sr/img/1/82ed7307-56e0-36cf-b3c4-8fbd6e384c99) ![](http://d4.yimg.com/sr/img/1/c88f4c45-80df-33fb-9e2b-a3cb4a49ba6c)
|