Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Սոներա» ստադիոնում տեղի ունեցավ ընկերական հանդիպում տեղի ՀԻԿ ակումբի եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ: Մրցավեճն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 6:0 հաշվով:
«Բարսելոնայի» մեկնարկային կազմում միայն ակումբի սաներն էին: «Բարսելոնա Բ»-ից հրավիրված Մունիր էլ Հադադին դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած թիմի նորեկ Իվան Ռակիտչիը երկու գոլային փոխանցում կատարեց:
ՀԻԿ - «Բարսելոնա»՝ 0:6
Գոլերը՝ Մունիր 5՛, 17՛, Սերխի Ռոբերտո 9՛, Պիկե 24՛, Բարտրա 50՛, Սանդրո Ռամիրես 82՛
|