Հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայը այսօր «Բարսելոնա»-ի մարզչական շտաբից թույլտվություն է ստացել չմասնակցելու մարզումներին և զբաղվել նոր ակումբի փնտրտուքներով:
Նոր գլխավոր մարզիչ՝ Լուիս Էնրիկեն իր գործողություններով ցուց է տալիս Ալեքս Սոնգին և Իբրահիմ Աֆելային, որ նրանք անհրաժեշտ չեն կազմին:
Աֆելայը «Բարսելոնա» է տեղափոխվել հոլանդական «ՊՍՎ»-ից 2011 թվականին,առ այսօր թիմի կազմում մասնակցել է 21 հանդիպման, և գոլի հեղինակ է դարձել մեկ անգամ:
|