Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է Խավիի որոշումը՝ կապված ընտրանում մրցելույթներն ավարտելու հետ, հաղորդում է Goal.com-ը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մի ֆանտաստիկ ֆուտբոլիստի: Մեր հավաքականը լքում է այնպիսի խաղացող, ում բացը շատ դժվար կլինի լրացնել:
Խավին այն կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն էր, ում շնորհիվ Իսպանիայի հավաքականը մեծ հաջողությունների հասավ:
Նա վերջին 6 տարում ահռելի աշխատանք է կատարել և շատ է օգնել մյուս ֆուտբոլիստներին»,- հայտարարել է Դել Բոսկեն:
|