Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է վաճառել թիմի բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսին:
Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպանը չի մտնում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերի մեջ:
Նշվում է, որ ակումբը պատրաստ է 5 մլն եվրոյի դիմաց հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից: Ալվեսի ծառայություններից հրաժարվելու միակ պատճառը վերջինիս աշխատավարձի չափն է, որը կազմում է շուրջ 11 մլն եվրո:
Հավելենք, որ վերջինիս ծառայություններով անգլիական «Լիվերպուլը» և ֆրանսիական ՊՍԺ-ն:
|