Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն արձակուրդից հետո վերադառնալով թիմի ճամբար՝ նկատողություն է ստացել ակումբի ղեկավարությունից, հաղորդում է AS-ը։
Ըստ աղբյուրի` նման խոսակցության պատճառ է դարձել բրազիլացի ֆուտբոլիստի ակտիվ գործունեությունը սոց. ցանցերում։ Վերջերս ֆուտբոլիստը լուսանկարներ էր հրապարակել Իբիցայում հանգիստը վայելելիս, որտեղ կրում էր հատուկ կորսետ։ Այն օգնում էր վերականգնվել ողնաշարի վնասվածքից։
«Բարսելոնայի» ղեկավարությունը խնդրել է Նեյմարին չհարապարակել նմանատիպ լուսանկարներ և ավելի պասիվ լինել սոցիալական ցանցերում։
|