ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն հաստատել է Ուրուգվայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ութխաղյա որակազրկումը, հաղորդում է sport.es-ը:
Սուարեսի պատիժը մեղմացնելու համար բողոք է ներկայացվել, սակայն այն մերժվել է: Սուարեսը պետք է ներկա գտնվի Լոզանի մարազական արբիտրաժային դատարանի (CAS)՝ օգոստոսի ութին կայանալիք նիստին, որի ժամանակ կքննարկվի «Բարսելոնայի» կողմից արված բողոքը:
|