Կատալոնական «Բարսելոնան» իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Լուիս Էնրիկեի գլխավորությամբ: Այս անգամ մրցակիցը ֆրանսիական «Նիցցան» էր:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով: Հանդիպման երկու գոլերն էլ խփվեցին 11 մետրանոց նշանակետից:
Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստների մոտ հոգնածություն էր նկատվում: Երկրորդ խաղակեսում որոշ փոփոխություններից հետո «Բարսելոնան» կարողացավ ինչ-որ կերպ փոխել խաղի ընթացքը:
Հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ «Բարսելոնայի» եզրային պաշտպան Մարտին Մոնտոյան: Վերջինս այսօր բուժզննում կանցնի:
Հավելենք, որ «Բարսելոնան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 6-ին, իսկ մրցակիցը կլինի իտալական «Նապոլին»:
|