Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն հասկացնել է տվել, որ ցանկանում է մրցակցել Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ, հաղորդում է Goal.com-ը:
- Տեր Շտեգենն ինձ զարմացրեց: Նա ուժեղ դարպասապահ է և արդեն հասցրել է յուրացնել կատալոներենը: Խորդի Մասիպը նույնպես հիանալի է մարզվում և լավ գիտի «Բարսելոնայի» մարտավարությունը:
Իմ կարիերայի ընթացքում ես երբեք չեմ եղել եպահեստային դարպասապահ: Կարծում եմ, որ հիմա ես և Տեր Շտեգենը հավասար հարթակի վրա ենք: Չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի Լուիս Էնրիկեն, սակայն մենք պետք է պատրաստ լինենք ամեն որոշման,- հայտարարել է Բրավոն:
|