Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Բուենոս Այրես՝ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնայի հուղարկավորությանը ներկա լինելու համար, փոխանցում է Barcastuff-ը։
Գրոնդոնային հրաժեշտ տալու համար 27-ամյա ֆուտբոլիստն ընդհատել է հանգիստը։ Արգենտինայի հավաքականի ավագն արձակուրդն անցկացնում էր Իտալիայում։
Հիշեցնենք, որ Գրոնդոնան մահացել է 82 տարեկանում՝ սրտի կաթվածից։ ԱՖՖ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լուիս Սեգուրան։
|