Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյոն հաստատել է, որ ծխում է՝ միաժամանակ նշելով, որ հազվադեպ է ծխում, հաղորդում է Marca-ն:
- Շատ չեմ ծխում: Ծխում եմ այն ժամանակ, երբ ցանկանում եմ: Ըստ իս` սա անձնական հարց է: Կարևորն այն է, թե ես ինձ ինչպես եմ պահում խաղադաշտում: Երբ մարդիկ նկատում են իմ վազքը` մոռանում են ծխելու մասին,- հայտարարել է Մաթյոն:
|