Մադրիդի «Ատլետիկոն» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկ է արել թիմի 25-ամյա ճապոնացի կիսապաշտպան Շինջի Կագավայի վարձակալության վերաբերյալ, հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մանչեսթերյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գաալը հույսեր չի կապում ճապոնացի ֆուտբոլիստի հետ և պատրաստ է վաճառել նրան:
«Ատլետիկոն» ցանկանում է վարձակալել Կագավային, նրա տրանսֆերը հետագայում գնելու իրավունքով:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին:
|