Կատալոնական «Բարսելոնայի» և իտալական «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է կարիերան շարունակել ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլս» ակումբում, տեղեկացնում են բրազիլական ԶԼՄ-ները:
Այս շաբաթ 34-ամյա բրազիլացին երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Ատլետիկո Մինեյրոյի» հետ:
Համաձայն MLS-ի կանոնների՝ յուրաքանչյուր ակումբ երեք «աստղեր» ունենալու իրավունք ունի, ովքեր ստանում են աշխատավարձերի վերին շեմը գերազանցող աշխատավարձ:
«Նյու-Յորք Ռեդ Բուլսում» ներկա պահին այդպիսի երկու ֆուտբոլիստներ կան՝ ֆրանսիացի Թիերի Անրին և ավստրալացի Թիմ Կեհիլը: Ըստ տեղեկությունների՝ Ռոնալդինյոն ցանկանում է ստանալ տարեկան մոտ 1.8 մլն ֆունտ աշխատավարձ:
|