Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ հենց այս պահին նա չի մտնում աշխարհի լավագույն պաշտպանների եռյակի մեջ:
«Հենց այս պահին ես չեմ մտնում աշխարհի լավագույն պաշտպանների եռյակի մեջ, իսկ «Բարսելոնայում» ես պետք է խաղամ հենց այդ մակարդակով: Ես կարող եմ վերադառնալ իմ նախկին մարզավիճակին և ես դա կանեմ: Չկարողանալու դեպքում խոստանում եմ հենց ես ասել, որ չեմ կարողանում:
Վստահ եմ, որ Լուիս Էնրիկեն կոգնի ինձ, որպեսզի վերադառնամ իմ լավ մարզավիճակին: Անցած առաջնությունը ես համարում եմ տապալված, քանի որ մենք նվաճեցինք միայն Իսպանիայի սուպերգավաթը»,- ասել է Պիկեն:
|