Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հասցրել է ընկերանալ թիմի ֆուտբոլիստներ Կլաուդիո Բրավոյի, Մարկ Բարտրայի, Սերխիո Ռոբերտոյի և Խորդի Մասիպի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
- Ցավալի է, սակայն մենք դեռ այդքան ժամանակ չենք ունեցել իրար լավ ճանաչելու համար: Վերջին շրջանում նրանց հետ շփվելու ընթացքում հասցրել եմ հասկանալ, որ նրանք հիանալի մարդիկ են: Մենք, կարելի է ասել, զվարճանում ենք մարզումների ժամանակ,- հայտարարել է Տեր Շտեգենը:
|