Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես ներկայացրեց թիմի նորեկ, ֆրանսիացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին:
23-ամյա կիսապաշտպանը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես կգա 7 համարի մարզաշապիկով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրիզմանը 6-ամյա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Նշվում է, որ վերջինիս համար «Ատլետիկոն» վճարել է 30 մլն եվրո:
|