Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, որ ակումբը դեռ կարող է որոշ տրանսֆերներ իրականացնել մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը:
Հավելենք, որ տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 1-ին:
«Տրանսֆերային պատուհանը դեռ չի փակվել, դեռ մեկ ամիս կա: Կարծում եմ՝ մենք դեռ կարող ենք որոշ գործարքներ կնքել»,- հայտարարել է Բարտոմեուն:
Հավելենք, որ այժմ «Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակը ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսն է:
|