Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Վերջերս հայտնի դարձավ, որ «Բորուսսիայի» առաջատարը չի ցանկացել երկարաձգել իր պայմանագրի ժամկետը: Դորտմունդցիները Ռոյսին առաջարկել էին աշխատավարձի բարձրացում, սակայն Ռոյսին այդ պայմանագրի կետերը չեն հետաքրքրել:
Ըստ կատալոնական ԶԼՄ-ների` այս մասին հրաշալի կերպով տեղեկացվել է «Բարսելոնան», որն ուշադրությամբ հետևում է Ռոյսի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
|