Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Ստեգենը հույս է հայտնել, որ «կապտանռնագույնների» կազմում ելույթ ունենալը նրան տեղ կհատկացնի Գերմանիայի ազգային հավաքականի կազմում, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
- Ցավում էի Մեսսիի համար, սակայն ուրախ եմ, որ աշխարհի չեմպիոն դարձավ Գերմանիայի ընտրանին: «Մունդիալ-2014»-ի եզրափակիչը դիտել եմ Բարսելոնայի հյուրանոցներից մեկում, որտեղ այժմ ապրում եմ: Այո, Բրազիլիայում ես Բունդեսթիմի մի մասը չէի կազմում, սակայն ցավում էի թիմակիցներիս համար:
Հուսով եմ, որ «Բարսելոնայում» հանդես գալը կօգնի ինձ տեղ գտնել Գերմանիայի ազգային հավաքականի կազմում: Այո, «Բարսելոնայում» հանդես գալը մեծ պատասխանատվություն է, սակայն ես պատրաստ եմ այդ ճնշմանը,- հայտարարել է Տեր Ստեգենը:
|