«Բարսան» նվաճում է Կատալոնիայի գավաթը, ճիշտ է այս գավաթը ՉԼ-ի գավաթը չէ, սակայն կարևոր էր թիմի համար: Հանդիպումը բարդ էր, 20-րդ րոպեին «Էսպանյոլը» բացեց խաղի հաշիվը, գոլի հեղինակը Սիմաոն էր և միայն հանդիպման ամենավերջում «Բարսան» վերականգնեց խաղի հաշիվը, մրցավարի ավելացրած րոպեների ընթացքում Սեսկ Ֆաբրեգասը վերականգնեց խաղի հաշիվը, որից հետո տեղի ուենցավ ծեծկռտուք և խաղադաշտից հեռացվեցին Ալեքս Սոնգն ու Քրիստիան Սուանին: Այս ամենին հետևեց 11 մետրանոնց հարվածաշարը և «Բարսան» հաղթեց 4-2 հաշվով, զարմանալին այն է, որ Չավին չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Ինչևէ կարևորն այն է, որ «Բարսան» նվաճում է հերթական գավաթը:
|