Համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն հասցրել են
հունից հանել ամենադիմացկուն երկրպագուներին: Մեկ ամիս է, ինչ Նեյմարը
տեղափոխվում է «Բարսելոնա» կամ «Ռեալ Մադրիդ»:
Ինչպես հաղորդում է արգենտինական Ole
կայքը, կատալոնական «Բարսելոնայի» հրաշամանուկ ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի
հարազատ «Նյուելզ օլդ բոյզ» ակումբը ցանկանում է հուլիս ամսին վարձակալել
նրան՝ Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակիչ խաղերում իրենց օգնելու համար: