Ինչպես հաղորդում է Sport.es-ը, անգլիական «Լիվերպուլի» իսպանացի դարպասապահը ժխտել է իր «Բարսելոնա» տեղափոխվելու փաստը:
«Իմ
գործակալն ինձ ոչինչ չի հայտնել «Բարսելոնայի» հետաքրքրության մասին: Ես
պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ եւ երջանիկ եմ Անգլիայում։
Հիմա ես
միայն մեկ տարբերակ ունեմ՝ մնալ «Լիվերպուլում»։ «Բարսելոնային» դժվար
կլինի մերժել, քանի որ այն մեծագույն ակումբ է։ Սակայն դրանք
ենթադրություններ են»,-եզրափակել է Ռեյնան: