Տիագո Ալկանտարայի համար պայքարի մեջ են մտել 3 ակումբ
Ինչպես հաղորդում է Tutto Mercato-ն, կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծառայություններով հետաքրքրված են միանգամից երեք ֆուտբոլային գրանդ ակումբ:
Կայքի հավաստմամբ, Տիագոյին ցանկանում են գնել «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»:
Ֆուտբոլիստն ինքը ցանկանում է ուսումնասիրել թիմերի կողմից տրված պայմանները: