Նեյմարի և «Բարսելոնայի» միջև կատարված
բանակցությունները նույնպես ավարտ ունեցան: Պարզից էլ պարզ էր, որ Նեյմարը
պետք է ընտրեր կատալոնական «Բարսելոնան»: Առաջինը Նեյմարն է Twitter-յան միկրոբլոգում հայտնել իր ապագա ակումբի անունը:
«Բարսելոնան»
և «Սանտոսը»
համաձայնության են եկել Նեյմար դա Սիլվա Ժունիորի տրանսֆերի հարցում:
Երիտասարդ հարձակվողը 5-ամյա պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ:
Բրազիլական O'Globo-ն հաղորդում է, որ թիմը Նեյմարի ամբողջական տրանսֆերը գնելու համար 35 մլն եվրո է
վճարելու, որոնք բաժանվելու են 3 կողմերի միջև:
Այդ գումարի 55% - ը ստանալու է Սանտոսը,
DIS ընկերությանը բաժին է հասնելու գումարի 40% - ը, իսկ Teisa - ին`
մնացած 5% - ը: Հենց այդ 3 հաստատություններին էին պատկանում Նեյմարի
տրանսֆերային իրավունքները, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո:
Նեյմարը կժամանի Բարսելոնա ու կստորագրի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ հունիսի 3-ին կամ 4-ին: