«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան բուժման հերթական կուրսն անցնելու նպատակով հաջորդ շաբաթ կրկին կմեկնի Նյու-Յորք: Այս մասին հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը:
43-ամյա մասնագետն ի սկզբանե նախատեսել էր այս կուրսն անցնել ամռանը, սակայն ժամանակից շուտ չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո որոշել է ժամանակ չկորցնել:
Հիշեցնենք, որ Վիլանովայի մոտ հայտնաբերվել էր քաղցկեղային գոյացություն, ինչի պատճառով մարզիչը ենթարկվել էր վիրահատության: