«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայում խփած գոլերի քանակով հավասարվել է Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Արմանդո Մարադոնային: Երկու ֆուտբոլիստների հաշվին էլ գրանցված է 345-ական գնդակ:
Ավելացնենք, որ Մեսսին կատալոնական կազմում հաջողության է հասել 313 անգամ, իսկ հավաքականի մարզաշապիկով` 32:
Մարադոնան, իր հերթին, ակումբային մակարդակով աչքի է ընկել 311 անգամ ու ևս 34 գնդակ էլ հեղինակել է «ալբիսելեստեի» կազմում:
345 գնդակ խփելու համար «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրից պահանջվել է 223 հանդիպում քիչ, քան Մարադոնային (Լիոնելը այս նվաճմանը հասել է 457 խաղում, Դիեգոն` 680): Աղբյուրը` AllSport