Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ցանկանում է թիմ հրավիրել Տիագո Սիլվային` Մատս Հումմելսի փոխարեն:
Տիտո Վիլանովան իր նախապատվությունը տալիս է բրազիլացուն, այլ ոչ թե Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Հումմելսին, որին ձեռք բերելու մտադրությամբ հանդես է եկել «կապտանռնագույնների» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան:
Վիլանովան որոշել է կանգ առնել Սիլվայի թեկնածության վրա, քանի որ, ըստ նրա, բրազիլացին ավելի արագաշարժ է, քան Հյումելսը: