Ինչպես հաղորդում է Infostrada-ն, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» - «Բարսելոնա» խաղում կատալոնական «Բարսելոնայի» կազմում խաղադաշտ դուրս եկած դարպասապահ Վիկտոր Վալդեսը և կիսապաշտպան Չավի Հերնանդեսը մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերում մասնակցության թվով զբաղեցրեցին առաջին հորիզոնականը:
Կատալոնական թիմի ֆուտբոլիստների համար այսօրվա խաղը թվով 14-րդն էր:
Նշենք, որ նույնքան անգամ մրցաշարի կիսաեզրափակչում հանդես է եկել նաև հոլանդացի դարպասապահ Էդվին Վան դեր Սարը: Աղբյուրը` Infostrada