Գլխավոր էջ » 2013»Մայիս»1 » «Բարսելոնա» - «Բավարիա». Խաղից առաջ (Նկարներ, կազմեր և տեսանյութ)
18:03
«Բարսելոնա» - «Բավարիա». Խաղից առաջ (Նկարներ, կազմեր և տեսանյութ)
Բուքմեյքերների կարծիքը
Չեմպիոնների լիգայի կիսազեզրափակչի պատասխան մրցավեճում կատալոնական «Բարսելոնան» կհաղթի Մյունխենի «Բավարիային», բայց չի կարողանա եզրափակչի ուղեգիր նվաճել:
Ո՞ր թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
«Բավարիայի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 1,03 գործակից, իսկ «Բարսելոնայի» եզրափակիչ դուրս գալու համար՝ 19,00 գործակից:
«Բարսելոնայի» հաղթանակի գործակիցը մինիմալ է
«Բարսելոնայի» հաղթանակի համար սահմանվել է 1.85 գործակից: Ոչ-ոքիի վրա խաղադրույքներ են ընդունվում 4.20 գործակցով, իսկ «Բավարիայի» հաղթանակի գործակիցը կազմել է 4.00:
Գվարդիոլայի կարծիքը
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ Մյունխենի «Բավարիայի» հետ պատասխան հանդիպման մասին:
«Հանդիպում են երկու ֆանտաստիկ թիմեր: Այս դիմակայությունում ամեն ինչ հնարավոր է: Այս թիմերն ապահովել են իրանց առավելությունը ներքին առաջնություններում: Այն, ինչի հասել են նրանք, արդեն արժանի է հարգանքի:Անհամբերությամբ եմ սպասում խաղին», – հայտարարել է Պեպը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 22:45 րոպեին, իսկ Մյունխենում տեղի ունեցած առաջին խաղում գերմանացիները հաղթել են 4:0 հաշվով: